• flat Դժգոհել

Քանի հարված է հասցրել պետությանը Արթուր Վանեցյանը․ դավադրությունը շարունակվում է

Քանի հարված է հասցրել պետությանը Արթուր Վանեցյանը․ դավադրությունը շարունակվում է

Ֆեյբուքյան օգտատեր Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Քանի հարված է հասցրել պետությանը Արթուր Վանեցյանը․ դավադրությունը շարունակվում է:

Արթուր Վանեցյանի գործունեության վերաբերյալ վերջին աղմկահարույց բացահայտումներից հետո, մեզ մնում է կրկին արձանագրել, որ ի դեմս այս անձի պետության հիմքում շարունակում է մնալ չվնասազերծված ական։

Զբաղեցնելով բարձր պաշտոններ, Վանեցյանին կարճ ժամանակահատվածում հաջողվեց ծանր հարվածներ հասցրել մեր երկրի հեղինակությանը և այսօր էլ շարունակում է իր առաքելությունը։

Վանեցյանի ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնում եղած ժամանակ հրապարակվեցին պետության ղեկավարի և առանցքային պաշտոնյաների գաղտնալսումները, որը ոչ այլ ինչ էր քան պետական մակարդակի խայտառակություն։

Խոսակցություններ, որոնց ընթացքում ՀՀ ԱԱԾ-ի տնօրենը ըստ էության պաշտպանում էր Ռուսաստանի շահերը, փորձելով թույլ չտալ, որ մեր երկրում ռուս չինովնիկների համար ոչ այքան հաճելի գործողություններ իրականացվեն։

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է հավատալ, որ գաղտնասլման օպերացիայի մասին Վանեցյանը տեղյակ չի եղել։

ԱԱԾ-ի տնօրեին պաշտոնից հեռացվելուց հետո, Վանեցյանն բաց տեքստով սպառնաց և շանտաժի լեզվով խոսեց երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Վանեցյանի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ արձանագրվեց մեր ազգային թիմի պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունը։ Պալերմոյում արձանագրված 9։1 արդյունքը կմնա հայկական ֆուտբոլի պատմության սև էջերում։
Այսօր Արթուր Վանեցյանը դավեր է նույթում Փաշինյանի ընտանիքի դեմ։ Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետի ամենամեծ սխալը ԿԳԲ-ի չեկիստին պետության առանցքային պաշտոնը վստահելն էր։ ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնում նրա դավադրությունը կարծես թե ժամանակին կանխվեց․․․, բայց։ Արդյո՞ք պաշտոնանկությունը բավարար էր ականը վնասազերծելու համար։

Վանեցյանի և նրա նման բջիջները չմեկուսացնելու պարագայում, վաղը կարող ենք կրել անդառնալի կորուստներ։ Մի՞ թե այդպես էլ դասեր չենք քաղելու 1998, 1999 թվականների և դրանց հաջորդած մյուս իրադարձություններից։ Փաստ է, որ մեր կողքին ապրում ենք մարդիկ, որոնք երազում են, որ ԱՄՆ-ը պատերազմ սկսի Իրանի դեմ, որպեսզի ՀՀ իշխանությունների դիրքերը թուլանան։ Ոմանք անհամբեր սպասում են, թե երբ է Արցախում պատերազմ լինելու որպեսզի թշնամին հողեր գրավի և Փաշինյանի հրաժարականի հարցը օրակարգային դառնա։

Ցավով պետք է արձանագրենք, որ մեր երկրի ներքին անվտանգությունն այսօր այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ։

Մեկնաբանություն


Նմանատիպ