• flat Դժգոհել

Այս հարցը բարձրացվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հարգելի իշխանավորներ, սպասեք ևս մեկ վճռի. Գևորգ Հովհաննիսյան

Այս հարցը բարձրացվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հարգելի իշխանավորներ, սպասեք ևս մեկ վճռի. Գևորգ Հովհաննիսյան

«Այսօր մենք ունենք ոչ հստակ կարգավորման խնդիր ավտովարորդների իրավունքների և պարտավորությունների մասով,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը:

 «Ուրեմն, պատկերացրեք որևէ պողոտա Երևանում և հատվող որևէ փողոց, որոնք ունեն առնվազն երկու երթևեկելի գոտի: Երթևեկելի գոտիներից ձախ եզրայինը կատարում է ձախ շրջադարձ, բայց քանի որ հատող փողոցով կարգավորող նշանները թույլ են տալիս նայել երթևեկել ուղիղ, ստիպված ձախ շրջադարձ կատարելու ցանկություն ունեցող վարորդը խաչմերուկի մեջտեղում ուղղակի կանգնում է՝ զիջելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցին: Այսինքն, ստացվում է լուսացուցային կարգավորման կանաչ թույլատրող 40 վայրկյան հնարավորությունից օգտակար գործողության գործակիցը  խաչմերուկի համար 5 վայրկյան է: Ընդ որում, այն մեքենաները, որոնք ուզում են օգտվել մեքենայի շարժիչի հզորությունից և արագ ճողոպրել, ստեղծվում է վթարային իրավիճակ: Այս պարագայում բալային համակարգը սկսում է աշխատել: Այսինքն, դուք մի կողմից կարգավորում եք այսպես. 40 վայրկյան տալիս եք երթևեկելու ուղիղ ձախ, բայց ես փաստացի կարողանում եմ օգտվել դրանից 5 վայրկյան ընդամենը»:

«Մենք առաջարկում ենք այդ 40 վայրկյանը կիսենք. աջ և ձախ շրջադարձերի համար առանձին երթևեկելի գոտի սահմանենք, իսկ ուղիղ երթևեկության համար առանձին գոտի սահմանենք: Եվ տեսականորեն բախման ռիսկերի հավանականությունը հասնում է զրոյի: Հետևաբար, բալային համակարգը այս պարագայում բոլոր այն վարորդները, որոնք կխախտեն, ոչ թե մեկ բալ, 5 բալ հաշվեք: Եթե դու տալիս ես պայման երթևեկության համար, և վարորդը դա խախտում է, պատժեք խիստ, և դա կլինի արդարացի»:

 Գ. Հովհաննիսյանը նշեց, որ վարորդները հիմնականում գյուղաբնակ վարորդներ են, և նրանց հանդեպ այս մոտեցումը արդար չէ: «Եվ, ընդհանրապես, իրավական ակտեր նախքան ընդունելը  պետք է կատարել սոցիալական ուսումնասիրություն, որը չի արվում: Գաղափարային առումով ես նշում եմ, որ դա պետք է լինի, բայց կարգավորումներում թերություններ կան: Խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների կարգավորման ծուղակների մասին է»:

«Իրավունքը սոցիալական արժեք ունենում է , երբ բոլորի շահերը հավասարաչափ բավարարվում է»,- ասաց Գ. Հովհաննիսյանը:

«Ես նախորդ օրը տեսնում եմ, որ տեղի է ունեցել քննարկում, որտեղ «Վարորդի ընկեր» ՀԿ –ն էր մասնակցում: Հիմա թող պաշտոնապես հայտարարեն որ կառավարման մարմնում կից հասարակական խորհրդի կազմում են նրանք ներգրավված: Նրանք տեղյակ չէի՞ն այդ ծուղակների մասին»:

«Այսինքն, գյուղացի մարդը տրանսպորտային միջոցը օգտագործում է կամայական նպատակով, և ճանապարհին տեսնում է ընդամենը մեկ տրանսպորտային միջոց, այն էլ՝ կայանած, նրանից վերցնել նույն գումարը, ինչը որ Երևանում ամենօրյա ռիսկայնության գոտում է գտնվում, արդար չէ»:

 

Մեկնաբանություն


Նմանատիպ