• flat Դժգոհել

Պատրիկ Շիկը հնգամյա պայմանագիր է համաձայնեցրել գերմանական ակումբի հետ

Պատրիկ Շիկը հնգամյա պայմանագիր է համաձայնեցրել գերմանական ակումբի հետ

Իտալական «Ռոմայի» և Չեխիայի ազգային հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը հնգամյա պայմանագիր կստորագրի Լեվերկուզենի «Բայերի» հետ: Այս մասին հաղորդում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, և շուտով պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին: Գերմանական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 27 մլն եվրո + բոնուսներ:

Շիկը հանդես է գալիս «Ռոմայում» 2017 թվականից: Նախորդ մրցաշրջանում չեխ հարձակվողը վարձավճարային հիմունքներով խաղացել է «ՌԲ Լեյպցիգի» կազմում՝ 22 խաղում դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:  

 

Մեկնաբանություն


Նմանատիպ