• flat Դժգոհել

«Բարսելոնայի» նախկին տնօրեն. Սուարեսը գերազանց կհամագործակցի Ռոնալդուի հետ «Յուվենտուսում»

«Բարսելոնայի» նախկին տնօրեն. Սուարեսը գերազանց կհամագործակցի Ռոնալդուի հետ «Յուվենտուսում»

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին տնօրեն Արիեդո Բրայդան մեկնաբանել է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի՝ «Յուվենտուս» հավանական տեղափոխությունը, ինչպես նաև կարծիք հայտնել Սուարեսի և թուրինյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր խաղային դուետի մասին:

«Ես չեմ զարմանա, եթե Սուարեսը լքի «Բարսելոնան», քանի որ ամեն բանի սկիզբն ունի նաև վերջ: Նույնիսկ Ռոնալդուն հեռացավ «Ռեալից», երբ զգաց, որ իր ժամանակը Մադրիդում ավարտվել է: Լուիսը իսկական մարտիկ է, և նրա ոգին փոխանցվում է ամբողջ թիմին: Նա ունի անհրաժեշտ բնավորություն և ԴՆԹ, որպեսզի կարողանա հանդես գալ «Յուվենտուսի» և այլ բարձրակարգ ակումբների կազմում: Նույնիսկ 33 տարեկան հասակում նա գերմոտիվացված է և կարող է լրջորեն ուժեղացնել թուրինյան ակումբի հարձակման գիծը:

Սուարեսը խնդիրներ չի ունենա՝ Ռոնալդուի կողքին խաղալով: Նրանք գերազանց կհամագործակցեն միմյանց հետ, որովհետև երկուսն էլ ի ծնե հաղթողներ են», - Բրայդայի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը:  

Մեկնաբանություն


Նմանատիպ