• flat Դժգոհել

Անտուան Գրիզմանը խոսել է «Բարսելոնայում» իր ապագայի մասին

Անտուան Գրիզմանը խոսել է «Բարսելոնայում» իր ապագայի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը պատասխանել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին տրված հարցին:

«Իմ ապագան Բարսայու՞մ: Ես չգիտեմ, թե ինչու են մարդիկ ինձ համար կարիերայի շարունակության նոր փուլեր հորինում, որպեսզի տեսնեն, արդյոք կլինի իրենց ասածով, թե ոչ: «Բարսայում» ինձ մոտ ամեն ինչ լավ է. ես գիտեմ, որ ունեմ ակումբի և մարզչի վստահությունը, այդ իսկ պատճառով ինձ հետ ամեն ինչ կարգին է: Նախորդ մրցաշրջանը բավականին ծանր դասավորվեց բոլորիս համար, և հիմա մենք պետք է ամեն ինչ սկսենք զրոյից»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին՝ Ազգերի լիգայի երկրորդ տուրի շրջանակներում, Ֆրանսիայի ազգային հավաքականը 4-2 հաշվով հաղթանակի հասավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ: Գրիզմանը խաղադաշտում անցկացրեց 77 րոպե և խփեց 1 գոլ:

Ավարտված մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություն


Նմանատիպ