• flat Դժգոհել

Ազարը զայրացրել է «Ռեալի» ղեկավարությանը, քանզի չի հետևել Կուրտուայի օրինակին

Ազարը զայրացրել է «Ռեալի» ղեկավարությանը, քանզի չի հետևել Կուրտուայի օրինակին

Ինչպես հաղորդում է AS պարբերականը, Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի հարձակվող Էդեն Ազարի հավաքականին միանալու որոշումը զայրացրել է արքայական ակումբի ղեկավարությանը:

Բանն այն է, որ «Ռեալում» հուսով էին, որ թիմի ֆուտբոլիստները չեն միանա   իրենց հավաքականներին, այլ կմնան ակումբում և կպատրաստվեն նոր մրցաշրջանին: Այդպես էին վարվել կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչը և Մարտին Էդեգորը, ավելի ուշ նրանց էր միացել Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան:

Իսկ Ազարը՝ չնայած հավաքականին միանալուն, այդպես էլ ոչ մի րոպե խաղաժամանակ չստացավ ո՛չ Դանիայի (2:0), և ո՛չ էլ Ւսլանդիայի (5:1) հետ խաղերում: Այս իրավիճակը մտահոգել է մադրիիդցիների ղեկավարությանը, քանզի նրանք սպասում են, որ Ազարը կրկին կսկսի ցուցադրել իր նախկին խաղամակարդակը՝ հատկապես «Ռեալում» անցկացրած անհաջող մրցաշրջանից հետո, որն ուղեկցվում էր բազմաթիվ վնասվացքներով:

Հիշեցնենք, որ Ազարը արքայական ակումբ է տեղափոխվել 2019 թվականին Լոնդոնի «Չելսիից» 115 մլն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում բելգիացին «Ռեալի» կազմում մասնակցել է Ւսպանիայի առաջնության 16 հանդիպման՝ դառնալով ընդամենը 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություն


Նմանատիպ