• flat Դժգոհել

«Չելսին» նոր 10 համար ունի

«Չելսին» նոր 10 համար ունի

Լոնդոնի «Չելսիի» և ԱՄՆ-ի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը նոր մրցաշրջանում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով: Այս մասին հաղորդում է ESPN-ի թվիթթերյան էջը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում ազնվականների կազմում 10 համարի ներքո հանդես էր գալիս բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, ով նոր մրցաշրջանից սկսած հանդես կգա լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Արսենալի» կազմում:

Պուլիշիչը «Չելսի» է տեղափոխվել 2019 թվականի հունվարին Դորտմունդի «Բորուսիայից»՝ 64 մլն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 10 գոլի հեղինակ:

 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ