• flat Դժգոհել

«ՊՍԺ»-ի դարպասապահը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն

«ՊՍԺ»-ի դարպասապահը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն

«ՊՍԺ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Ալֆոնս Արեոլան կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: L’Equipe-ի հաղորդմամբ՝ 27-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն:

Նախորդ մրցաշրջանում դարպասապահը վարձակալական հիմունքներով անցկացրել էր Մադրիդի «Ռեալում», որի կազմում մասնակցել էր 13 հանդիպման և բաց թողել 14 գնդակ:

Ինչ վերաբերում է «Ֆուլհեմին», ապա վերջիններս՝ նախորդ մրցաշրջանում հանդես գալով «Չեմպիոնշիփում», նվաճել են Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք: 

Մեկնաբանություն


Նմանատիպ