• Դժգոհել

Ու՞մ են ծառայում ՀՀ իշխանությունը և իշխանատենչ ֆեյք լրատվականները

Երբ օրդ ողողված է կեղծ օրակարգով, մյուս կողմից էլ պարզորոշ տեսնում ես ներկայիս իշխանությունների աշխատանքի արդյունքը՝ ինստիտուցիոնալ կառուցակարգերով ու քաղաքային իշխանությունների՝ քաղաքի բարեկարգմանն ուղղված անդուլ աշխատանքը, տրամաբանորեն մտորում ես, թե ինչ նպատակաուղղվածություն ունեն ֆեյք լրատվականները, եթե, իհարկե, երկուսի շահերը համընկնում են: Ֆեյքերի մասով խոսելն անիմաստ է, եթե իրենք ցանկանում են արտախորհրդարանական ընդդիմադրի դերը ստանձնել: Բայց եթե նրանց գործունեության հիմքում ինչ-որ բան խարխլելն է, հատուկ ծրագրային հիմունքներով առաջ շարժվելն ու երկրի ներսում  ապակայունություն ստեղծելն է, արհեստածին սոցիալական բողոքներ հրահրելը, ներքին անվտանգության երաշխիքները տապալելը, ապա սա լուրջ սպառնալիք է ոչ միայն մեր երկրի ներքին, այլև արտաքին տիրույթում որոշ շահագրգիռ կողմերի միջոցով թիրախավորվելու համար:

Ռ. Քոչարյանի աջակիցների բանակը ստվարանում է վիրտուալ և ՏՏ տիրույթում նաև: Իրավաբանական կոնցեպտների ծանոթ չեմ, բայց այս ընդհանուր «վեհ» պայքարը ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահի ազատության համար: Եվ այդ ազատությունը ձեռք բերելու համար օգտագործվում են բոլոր լծակները, որոնք կարող էին ճակատագրական լինել ՀՀ-ի համար: Օգտագործվում են ներկայիս իշխանական ուժերի ախորժակը դրամի նկատմամբ և այդ խողովակներով փորձում հասնել արդյունքի: Իսկ ի՞նչ արժե այդ արդյունքը. դրա համար ներդրված գումարների չա՞փը, որը վաղ թե ուշ սպառվելու է, թե՞ երկրի անվտանգությունն ու վարկանիշը միջազգային հանրության առջև:

Կարճ ասած, ընթանում է անձի և նրա գույքի պաշտպանության պայքար, որը վեր է այն ամենից, ինչ վերևում նշեցի:

Ի վերջո, ու՞մ է ծառայում ՀՀ իշխանությունը, ժողովրդի՞ն, թե՞ մի անհատի, ով կարող է կորցնել ամեն ինչ: Կարծում եմ, ՀՀ իշխանությունը գործում է ՀԱՆՈՒՆ երկրի բարեկեցության, բարօրության, ազատության, պարզ ու երջանիկ կյանքի, և ԸՆԴԴԵՄԸ միայն գործում է այն ժամանակ, երբ փորձ է արվում կոտրել ժողովրդի իշխանության ողնաշարը, այս անգամ արդեն՝ մեկ անհատի փրկության համար: Հայրենիքը, ժողովրդավարությունը ու անհատի ազատության համար պայքարը  չեն դրվում կշեռքի նժարների վրա:

Եթե եղել է ժամանակ, որ ՊԱՏԻՎ  ես ունեցել ծառայել քո ժողովրդին, ՊԱՏԻՎ ՈՒՆԵՑԻՐ և հիմա, անկախ որ իշխանությունների օրոք և անկախ քո անձնական շահերի բախման անխուսափելիությունից:

 

Մեկնաբանություն




Նմանատիպ