• Դժգոհել

Չեխական Բռնոյի ֆիլհարմոնիայում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»

Հունվարի 23-ին և 24-ին չեխական Բռնոյի ֆիլհարմոնիայում առաջին անգամ կհնչի կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։  Ֆիլհարմանիայի կայքից տեղեկացնում են, որ համերգային ծրագիրը կոչվում է «Բախ և Մանսուրյան»։ Համերգի ընթացքում կկատարվի Բախի թիվ 32 և թիվ 68 կոնտատները, իսկ երկրորդ մասում կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմը»։

Համերգին կմասնակցեն՝ Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Չեխական Բարոկկո երգչախումբը, սոպրանո Անյա Պետերսենը և բարիտոն Անդրյու Ռեդմոնդը։

Տիգրան Մանսուրյանը Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ»-ի  մասին ասել է. «Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն և բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձևը…
 Իրար եմ միացրել լատինական լեզուն ու բնիկ հայկական երգեցողությունը:

Երգեցողությունն իրենով էր արել «Ռեքվիեմի» լատինական տեքստը: Ներկայացրել եմ հայ ժողովրդի համընհանուր ցավը, ինչպես նաև` իմ ընտանիքի պատմությունը»:

 

Մեկնաբանություն




Նմանատիպ