• flat Դժգոհել

Կլոպը՝ տրանսֆերների մասին. Մենք չենք կարող մեզ պահել «Չելսիի» նման. «Լիվերպուլն» այլ ակումբ է

Կլոպը՝ տրանսֆերների մասին. Մենք չենք կարող մեզ պահել «Չելսիի» նման. «Լիվերպուլն» այլ ակումբ է

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ակումբների` տրանսֆերային շուկայում ակտիվության մասին:

«Բոլոր ակումբները գտնվում են տարբեր իրավիճակներում, քանզի հիմա դժվար ժամանակներում ենք ապրում:

Թվում է, որոշ ակումբների համար այնքան էլ կարևոր չէ, թե որքան մշուշոտ է ապագան, որովհետև նրանք պատկանում են երկրներին և օլիգարխներին, և դա ճշմարտություն է:

«Լիվերպուլն» այլ ակումբ է: Մենք երկու տարի առաջ հասել էինք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, հաջորդ տարի հաղթեցինք այն, իսկ այս տարի նվաճեցինք Պրեմիեր լիգայի տիտղոսը՝ մնալով նույն թիմը, որը կայինք:

«Լիվերպուլը» չի կարող միանգամից փոխել ամեն ինչ և հայտարարել. «Հիմա մենք կարող ենք մեզ պահել «Չելսիի» նման»:

Մենք միշտ էլ ցանկանում ենք ուժեղացնել թիմի կազմը, բայց դրա համար կան տարբեր միջոցներ: Դրանցից մեկը՝ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելն է, մյուսը՝ միասին աշխատելը: Պետք է ավելի կատարելագործել այն, ինչը մեզ մոտ լավ է ստացվում, ինչպես նաև փորձել լուծել խաղային այն խնդիրները, որտեղ թերանում ենք: Սա է ֆուտբոլը»,- ասել է Կլոպը:   

  

Մեկնաբանություն


Նմանատիպ