• flat Դժգոհել

Լյակազետ. չեմ պատրաստվում հեռանալ «Արսենալից»

Լյակազետ. չեմ պատրաստվում հեռանալ «Արսենալից»

Ֆրանսիացի հարձակվող, Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Լյակազետը հերքել է իր տեղափոխության մասին լուրերը.

- Ես «Արսենալի» հետ կնքել եմ 5 տարվա պայմանագիր, որպեսզի կարողանամ մրցանակներ շահել իմ թիմի հետ: 2 տարի է անցել, և ես գոհ եմ նրանից, ինչ ունեմ: Ինձ հաճելի է աշխատել մարզչի հետ, և չեմ պատրաստվում հեռանալ «Արսենալից»:

Ավելի վաղ մամուլում տարածվել էին տեղեկություններ, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»:
ԱՊԼ 2019/20 մրցաշրջանում Լյակազետը անց է կացրել 30 խաղ և դարձել 10 գոլի հեղինակ:

Մեկնաբանություն


Նմանատիպ