• flat Դժգոհել

«Թեժ աշունը ԱԺ դահլիճում». Ալեն Սիմոնյան

«Թեժ աշունը ԱԺ դահլիճում». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որում ինքը և իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նստած են ԱԺ դահլիճում փակցված, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից հեռանալու կոչով պաստառի հետ:

Լուսանկարին կից ԱԺ փոխխոսնակը գրել է. «Թեժ աշունը ԱԺ դահլիճում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանը և Գևորգ Գորգիսյանը ակցիա էին արել՝ իրենց հետ խորհրդարանի դահլիճ մտցնելով պաստառ, որում գրված է. «Արայիկ Հարությունյա՛ն, քա՛յլ արա, դուխո՛վ, հեռացի՛ր»:  

Մեկնաբանություն


Նմանատիպ