• flat Դժգոհել

Հայաստան ժամանեց Եգիպտոսի Զբոսաշրջության և հնությունների նախարար պրն Խալեդ Ալ-Անանին և իր գլխավորած պատվիրակությունը

Հայաստան ժամանեց Եգիպտոսի Զբոսաշրջության և հնությունների նախարար պրն Խալեդ Ալ-Անանին և իր գլխավորած պատվիրակությունը

Այսօր Կահիրե-Երևան հատուկ չվերթով Հայաստան ժամանեց Եգիպտոսի Զբոսաշրջության և հնությունների նախարար պրն Խալեդ Ալ-Անանին և իր գլխավորած պատվիրակությունը։ Զվարթնոց օդանավակայանում Եգիպտոսից ժամանած պատվարժան հյուրերին դիմավորեցին Հայաստանում Եգիպտոսի դեսպան Ն․Գ․ պրն Բահաա Էլդին Բահգաթ Իբրահիմ Դիսուկին և «Էյր Կաիրո» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության՝ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանը։ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության կազմակերպմամբ «Ռեդիսոն Բլու Հոթել»-ի բացօթյա այգում կայացավ հանդիում զբոսաշրջային մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հայաստանից Եգիպտոս կանոնավոր թռիչքների ժամանակագրությունը և զարգացման բոլոր հեռանկարները, մասնավորապես անդրադարձ կատարվեց Եգիպտոսի՝ մշակութային հարստության և ժառանգության՝ մեր հանրությանն առավել մոտ դարձնելու կարևորությունը, իրականացման բոլոր ճանապարհներն ու նոր ուղիները։ «Էյր Կաիրո» ավիաընկերության ժամանած ինքնաթիռի ողջ անձնակազմն այս պահին ք․ Երևանում է և անհամբեր սպասում է covid 19-ից հետո իր առաջին ուղևորներին ս․թ սեպտեմբերի 17-ին, որը լինելու է նաև Հայաստանից Եգիպտոս առաջին թռիչքը covid 19 -ից հետո, որի ժամանակ բոլոր ուղևորներին սպասվում են բազում անակնկալներ։

Нет описания.

 

Нет описания.

 

Մեկնաբանություն


Նմանատիպ