• flat Դժգոհել

Դավիդ Կամպանյա.«Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք»

Դավիդ Կամպանյա.«Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք»

Վաղը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կընդունի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Ֆոլա Էշին»: Քիչ առաջ նախախաղային մամուլի ասուլիս են տվել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոն և գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան:

Դավիդ Կամպանյայի մեկնաբանությունը.

«Մրցակիցը ֆիզիկապես ուժեղ թիմ է: Ներքին առաջնությունում «Ֆոլա Էշը» խաղում է պաշտպանողական ֆուտբոլ: Վաղը մրցակիցը կխաղա երկրորդ համարով: Մենք ֆիզիկապես պատրաստ ենք:

Խաղալու ենք Հայաստանի համար և պետք է լավ հանդես գանք»:

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ.«Խաղալու ենք հանուն մեր մարզչի ու երկրպագուների»:

Մեկնաբանություն


Նմանատիպ