• flat Դժգոհել

Երեւանում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրված մետաղական խաչն ապամոնտաժվել է

Երեւանում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրված մետաղական խաչն ապամոնտաժվել է

Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրված մետաղական խաչն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

«2020 թվականի սեպտեմբերի 13-ին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, որ Երևանի Սարի թաղում քաղաքացու կողմից գազատար խողովակի վրա տեղադրվել է մետաղական խաչ՝ զոդման միջոցով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Տեղեկացնում ենք, որ այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության մասնագետների համատեղ իրականացված աշխատանքների և ցուցումների արդյունքում քաղաքացու կողմից ինքնակամ կատարվել է զոդված մետաղական խաչի ապամոնտաժման աշխատանքներ և վերականգնվել է գազատար խողովակի նախկին տեսքը»։

Մեկնաբանություն


Նմանատիպ