• flat Դժգոհել

Ֆանտաստիկ քամբեք. «Արարատ-Արմենիան» 10 ֆուտբոլիստով հրաշք գործեց

Ֆանտաստիկ քամբեք. «Արարատ-Արմենիան» 10 ֆուտբոլիստով հրաշք գործեց

ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլում մրցեցին Հայաստանի և Լյուքսեմբուրգի չեմպիոնները։ «Արարատ-Արմենիան» ընդունեց «Ֆոլա Էշին»։

Խաղի հաշիվը բացեցին դաշտի տերերը։ Նորամուտը գոլով նշեց Ջեյսոն Մարտինեսը (16)։

Րոպեներ անց, հյուրերն հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ Դիոդո Պիմենտելը (19): Առաջին խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ Ալեքս Ժունիորը և մեր թիմին թողեց 10 հոգով։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ 57-րդ րոպեին գոլ խփեց Պենսի Ստեֆանոն։ 81-րդ րոպեին Մարմեն Հաջին խփեց իր թիմի 3-րդ գոլը։

Մինչև 90-րդ րոպեն մրցակիցը հաղթում էր 3-1 հաշվով։ Ինչ արեց Մաիլսոն Լիման. Նախ 90-րդ դոպեին, այնուհետև 90+3 րոպեին դուբլ ձևակերպեց և հավասարեցրեց հաշիվը՝ 3-3:

Ավելացված ժամանակի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոն վերջակետ դրեց նյարդային պահերին և խփեց մեր թիմի հաղթական՝ 4-րդ գոլը։

«Արարատ-Արմենիա» 4-3 «Ֆոլա Էշ»։ 

«Արարատ-Արմենիան» պայքարը հշարունակի ԵԼ-ի 3-րդ փուլում։

 

Մեկնաբանություն


Նմանատիպ