• flat Դժգոհել

300 խաղ Հայաստանից դուրս

300 խաղ Հայաստանից դուրս

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 1-ին տուրի «Վերոնա»-«Ռոմա» հանդիպմանն անց կացրեց իր 300-րդ հանդիպումը Հայաստանից դուրս՝ Եվրոպական ակումբներում: Այդ հանդիպումը հոբելյանական էր նաև այն առումով, որ Մխիթարյանը հանդես էր գալիս «Ռոմայի» կազմում որպես առաջ քաշված հարձակվող, թեև չկարողացավ գոլի հեղինակ դառնալ:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հետո Մխիթարյանը տեղափոխվել էր Ուկրաինայի «Մետալլուրգ» ֆուտբոլային ակումբ, այնուհետև 1 տարի անց «Շախտյոր»:

Կարիերայի պիկը Մխիթարյանն անց է կացրել Գերմանիայի «Բորրուսիա» ֆուտբոլային ակումբում, որից հետո որոշեց տեղափոխվել ֆուտբոլի հայրենիք՝ Անգլիա:

Սկզբում լեգենդար «Մանչեսթեր Յունայթեդ», այնուհետև՝ «Արսենալ»:

Մեկ տարի առաջ մեր ֆուտբոլի դեսպանը տեղափոխվեց Իտալիա՝ «Ռոմա», որտեղ էլ շարունակում է հիացնել մեզ, և ներկայացնել հայերին:

Մեկնաբանություն


Նմանատիպ