240
  • Դժգոհել

Մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների զարգացման վրա

 Մուլտֆիլմերը երեխաների համար առավել գրավիչ են. դրանք ազդում են երեխայի աշխարհընկալման, արժեքների ձևավորման, դաստիարակման գործընթացների վրա:

 Միչիգանի համալսարանի պրոֆեսորներ Կայլա Բրոյսի և Բրեդ Բուշմենի հետազոտությունը պարզել է, որ՝

2-5 տարեկան երեխաները շաբաթական 32 ժամ են մուլտֆիլմ  դիտում,

6-11 տարեկանները՝ 28 ժամ,

8-18 տարեկան երեխաների 71%-ը ունի առանձին հեռուստացույց,

7-12 տարեկան երեխաների 53%-ը հեռուստացույց են դիտում առանց ծնողների վերահսկողության:

Նույն համալսարանի պրոֆեսոր Շարմինը իր հետազոտության մեջ փաստում է, որ երեխաներին ավելի շատ գրավում են մուլտֆիլմերը, քան սովորելու ավանդական, ակադեմիական միջոցները, պատճառը մուլտֆիլմերի հետաքրքիր սցենարների, աուդիովիզուալ էֆֆեկտների և գունային լուծումների մեջ է: Գիտնականները ապացուցել են, որ երեխաները ոչ միայն սովորում են մուլտֆիլմերից, այլ նաև կոգնիտիվ ընդունակությունների շնորհիվ մտապահում և ընդօրինակում են մուլտհերոսների պահվածքը:
Երեխաները վաղ հասակում դեռ բավական հմտություններ չունեն մուլտհերոսների գործողություններին սեփական գնահատականը տալու համար, և գլխավոր հերոսի գործողությունները երեխայի համար անքննելի իրողություններ են: Ծնողների դերը այստեղ կարևոր է, քանի որ նրանք կարող են կանխել բացասական հետևանքները՝ երեխաներին բացատրելով այս կամ այն արարքի հետևանքները:

Դրական էֆֆեկտների մեջ գիտնականները առանձնացնում են մուլտֆիլմերի օժանդակ դերը՝ երեխաների կրթության, աշխարհի մասին հավելյալ տեղեկատվության տրամադրման և հետաքրքիր ժամանցի կազմակերպման հարցերում: Մուլտֆիլմերը երեխաներին սովորեցնում են հասարակության մեջ ընդունված վարքի կանոնները (հարգանքը մեծերի հանդեպ, թիմային աշխատանք և այլն), հարստացնում են բառապաշարը (օտար լեզվով մուլտֆիլմ դիտելիս երեխան կարող է յուրացնել նաև այդ լեզուն), օգնում են բացահայտել աշխարհը : Մուլտհերոսներից շատերը առողջ կենսակերպ ունեցող կերպարներ են, ունեն բազմաթիվ դրական բնութագրիչներ, իսկ երեխաները հաճախ կրկնօրինակում են իրենց հերոսներին:

Ավելի լայն ուսումնասիրություններ են արվել՝ պարզելու մուլտֆիլմերի բացասական ազդեցությունը երեխաների պահվածքի վրա: Գիտնականները հիմնականում առանձնացնում են առողջության համար վնասները, դաժան պահվածքը և սեքսուալության նշանները:Ամերիկայի մանկաբուժական ակադեմիայի մասնագետները պարզել են, որ այն երեխաները, որոնք նայում են դաժանությամբ լի մուլտֆիլմեր, դառնում են ագրեսիվ, անհնազանդ, դաժան և բարկացած: Մուլտֆիլմերը օգնում են երեխաներին զարգացնել երևակայությունը, սակայն դրա բացասական ազդեցությունը կարող է լինել այն, որ երեխաները շատ երկար կարող են մնալ երևակայական աշխարհում:

Հայկական մուլտֆիլմերի մեծամասնությունը, որոնք նկարահանվել են և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախացումից հետո, հիմնված է հայկական հեքիաթների, առակների և պատմվածքների վրա: Ամենասիրվածներն են «Գտնված երազը», «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը», «Սասունցի Դավիթը» և վերջերս նկարահանված «Անահիտը»: Վիճակագրությունը սակայն ցույց է տալիս, որ հայ երեխաները հիմնականում նախընտրում են արտասահմանյան մուլտֆիլմեր:

Մուլտֆիլմերը երեխաների ժամանցի կարևոր ուսուցանող մաս են և  ազդում են նրա մարդկային կերտվածքի վրա: Մուլտֆիլմերի բացասական ազդեցությունից երեխաներին զերծ պահելու համար ծնողներին խորհուրդ է տրվում հետևել, թե երեխաները ինչ մուլտֆիլմ են դիտում, քանի ժամ են դիտում, ինչպես նաև թե մուլտֆիլմը տարիքային ինչ սահմանափակում ունի:

Մեկնաբանություն




Նմանատիպ

742 Դիտում

Հայկական լեռնաշխարհի 62 խոշոր լեռնագագաթները

564 Դիտում

«Ռոմայի» հայտացուցակը`«Լեչեի» հետ խաղի համար

514 Դիտում

Բույրերի, գույների ու համերի թագավորություն՝ Գումի շուկա

486 Դիտում

Ամանորյա երեք հիանալի տարբերակ ոճաբան Սոսե Սահակյանից

283 Դիտում

Եղանակը Հայաստանում

252 Դիտում

Սաքոն գերմանական ևս մեկ թոփ թիմի կհանդիպի.Օրվա բոլոր խաղերը

237 Դիտում

Խորհրդային մուլտֆիլմերը

235 Դիտում

Օծանելիքի ճիշտ կիրառումը

213 Դիտում

«Բարսելոնան» պատրաստվում է խառնել անգլիական գրանդի խաղաքարտերը

207 Դիտում

Կառլես Պերեսը հետաքրքիր մանրամասներ է հայտնել այն մասին,թե ինչու հեռացավ «Բարսելոնայից»

205 Դիտում

Նեյմարը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

191 Դիտում

Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում.Այսօր ցուցադրվելիք խաղերը

161 Դիտում

Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին

131 Դիտում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

100 Դիտում

Կորոնավիրուսից մահացածների թիվը ավելանում է

97 Դիտում

Ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ

92 Դիտում

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

88 Դիտում

«Իմ ընկերները միշտ իմ կողքին են ».Նունե Եսայան

78 Դիտում

Փետրվարի 23-ի տոնի առթիվ 10 ցանկալի նվեր

75 Դիտում

«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»․ Նիկոլ Փաշինյան

59 Դիտում

Ակցիա կառավարության դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

55 Դիտում

Gucci-ի աշուն-ձմեռ նոր, տարբերվող հավաքածուն. լուսանկար

52 Դիտում

Լավ լուր ընթերցողին

48 Դիտում

5 փաստ Gucci-ի աշուն-ձմեռ հավաքածուի մասին

47 Դիտում

Խոսեք և գրեք հայերեն. Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

46 Դիտում

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

46 Դիտում

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

45 Դիտում

Բարեկենդանի խաղերը

38 Դիտում

Շնորհավոր տոնդ, արտիստ

35 Դիտում

«Դուք կարող եք միևնույն ժամանակ լինել և՛ ուժեղ, և՛ կանացի». Prada-ն ներկայացրել է իր նոր հավաքածուն (ֆոտոշարք)

32 Դիտում

Ի պատիվ ծովերի աստծո