• flat Դժգոհել

Երիցուկ

Երիցուկ

Երիցուկը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող մինչև 30 սմ բարձրություն հասնող միամյա խոտաբույս է:   Երիցուկը ունի բազմաթիվ բուժիչ հատկություներ,օգտագործում են ստամոքս-աղիքային տրակտի,լյարդի ստամոքսի հիվանդություների դեպքում:  Հաճախակի են երիցուկն օգտագործում կոսմետիկ նյութերի պատրաստման ժամանակ: Հայաստանում հիմնականում հանդիպում է հոտավետ երիցուկի տեսակը:Բույսը տարածված է  նաև Ասիայի հյուսիսարևելյան շրջաներում:  Դեղատնային երիցուկը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ:  Բույսի պատրաստուկներն ունեն  հանգստացնող, հականեխիչ,  հակաբորբոքային,վարաքազերծ հատկություն:  Բույսի եթերային յուղը լավացնում է  շնչառությունը, լայնացնում  գլխուղեղի  անոթները:  Բույսի պատրաստուկներն օգտագործվում են բազմաթիվ հիվանդություների դեպքում, ընդգրկվում են դեղաբույսային փնջերի մեջ: Երիցուկի մասին կարելի է անդադար խոսել ,նրա օգտակարությունը բազմազան է մարդկության համար:

Մեկնաբանություն


Նմանատիպ