• flat Դժգոհել

Օծանելիք

Օծանելիք

Վաղ    անցյալում   որպես   օծանելիք օգտագործել  են    բուսական  եթերայուղեր, բալզամներ, խեժեր, կենդանական ծագման   նյութերի  թուրմեր:  Օծանելիքի  արտադրությունը    սկսվել է  ֆրանսիայում` 17-րդ   դարի վերջին,  Ռուսաստանում`1840-ական թվականերին:  Օդեկոլոն բառն առաջացել է   գերմանական  Քյոլն   քաղաքի անունից:  Թարգմանաբար  նշանակում է  Քյոլնի  ջուր  (օդե- ջուր):    Օծանելիքային   բաղադրամասերն օգտագործում են  նաև  դիմահարդարման, բուրավետացման, ինչպես նաև լվացող նյութերին ու կենցաղային քիմիական արտադրանքին անհրաժեշտ հոտ տալու համար:       ԽՍՀՄ-ում թողարկվել  է ավելի   քան 800  անուն օծանելիք:  Օծանելիքի պատրաստման համար  հումք են  ծառայում հոտավետ  նյութերը էթիլ սպիրտը, ջուրը,   որոշ ներկանյութեր,  ինչպես նաև հոտավետ նութերի ցնդելիությունը   նվազեցնող   ոչ  հոտավետ նյութեր:   Օծանելիքի   ընտրության  հարցում     պետք է   ուշադիր    և զգոն  լինել,  չէ որ    քիչ    չեն   կեղծ   տարբերակներն:  Ուշադրություն     պետք է   դարձնել օծանելիքի       գույնին,    որովհետև սովորաբար   օծանելիքները    լինում են  բաց գույնի,   եթե  օծանելիքը    կապույտ  կամ կարմիր է,    ապա   համոզված   եղեք,որ  դա կեղծ է:     Օծանելիք        գնելիս      պետք է պահանջել          անպայման       որակը փաստող սերտեֆիկատ:

Մեկնաբանություն


Նմանատիպ