• flat Դժգոհել

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական էջը։

Կողմերը քննարկել են հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրումը, խոչը մտոահոգություն են հայտնել շարունակվող լակնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ։

Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները միմյանց հետ հեռախոսազրույցում կողմերին զսպվածության, կրակի անհապաղ դադարեցման, լարվածության թուլացման կոչ են արել։

Նշվել է, որ ԼՂ ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծումն այլընտրանք չունի։

Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման:

Մեկնաբանություն


Նմանատիպ