• flat Դժգոհել

Խստորեն դատապարտելի է,որ հարվածներն իրականացվել են բնակելի տների վրա և գիշերային ժամին։ Մարդու իրավունքների պաշտպան

Խստորեն դատապարտելի է,որ հարվածներն իրականացվել են բնակելի տների վրա և գիշերային ժամին։ Մարդու իրավունքների պաշտպան

Խստորեն դատապարտելի է, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում արդեն քնած։ Սրանք միջագային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանը` անդրադառնալով Գեղարքունիքի մարզի գյուղերի վրա թշնամու ԱԹՍ-ների հարձակմանը:

«Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղը, Մեծ Մասրիկը ենթարկվել են հրետանային ու ԱԹՍ-ներից հարձակման: Սպանվել է 1 քաղաքացիական անձ, 2 քաղաքացիական անձ վիրավորում է ստացել: Այս տեղեկություններն առանձին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։

Խաղաղ բնակիչներից Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգով տեղեկացրել են, որ հարվածային ԱԹՍ-ները ընկել են 2 բնակելի տան վրա՝ այրելով տները։

Խստորեն դատապարտելի է, որ հարվածներն իրականացվել են հենց բնակելի տների վրա ու գիշերային ժամի, երբ մարդիկ վստահաբար տանն են, իսկ շատ դեպքերում արդեն քնած։ Սրանք միջագային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ են։

Շատվանը հենց այն գյուղն է, որտեղ երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի գլխավերևում հայտնվել էին ԱԹՍ-ներ և որի պատճառով ստիպված էին եղել դադարեցնել երեկվա փաստահավաք աշխատանքները»,-ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանություն


Նմանատիպ