• Դժգոհել

Հա, նաև սրա համար ենք հեղափոխություն արել, քաղաքակրթական հեղափոխություն.Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Քիչ առաջ ավարտվեց վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» ԱԺ խմբակցության պատգամավորների հետ։ Խոսակցության կարևոր շեշտադրումները վերաբերում էին քաղաքակրթական հարցերին և այդ համատեքստում իմ լրացումն եմ ցանկանում անել։

Նկատե՞լ եք վարչապետի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է։ Հակակառավարական ուժերի կողմից հնչում են նյարդային կոչեր, որ վարչապետը հետ պահի իր ընտանիքը հանրային գործունեությունից, որ նրանք զերծ մնան «անհարկի» կարծիք հայնտնելուց ու առհասարակ չմիջամտեն հանրային կյանքին։ Ուղիղ չի ասվում, բայց խոսքերի տողատակերում կա մերժողականություն նաև շատ մարդկային, անձնական դրսևորումների նկատմամբ. թիրախավորվում է ամուսնու կողմից կնոջ հանրային գործունեության խրախուսումը, միմյանց կարծիքը լսելու ու ազատորեն արտահայտվելու ընտանեկան ժողովրդավարությունը, իր ընտանիքի հանդեպ անթաքույց սիրո արտահայտումներն ու կապվածությունը, ընդհուպ մինչև խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եգիպտացորեն ուտելը։

Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս ընտանիքի հրապարկային լինելը, միմյանց հանդեպ հոգածության ու սիրո դրսևորումները, պարզ կյանքի նախընտրությունները, որոնք հասանելի են Հայաստանում ապրող գրեթե յուրաքանչյուր ընտանիքի համար, թիրախավորվում։ Ակնհայտ է, որ որոշակի կոնտեքստներում այնպիսի անձնական նախընտրություններ, ինչպիսիք են՝ օրինակ որ երկրի արտադրության հագուստ կրել, որտեղ հանգստանալ, ինչպես տոնել Ամանորը, ում հյուր գնալ, ինչ գիրք կարդալ և ինչ ժամացույց կրել, կարող են դառնալ չափազանց քաղաքական հարցեր և հատկապես՝ քաղաքական շահարկման հարցեր։ Եվ, ահա, երբ քաղաքական ու հանրային հետաքրքրություն առաջացնող ընտանիքը չի թաքցնում, ի ցույց է դնում իր անձնական ընտրությունները, քաղաքական շահարկման բազում թեմաներ ցելոֆանե փուչիկի պես պայթում են։ Եվ սա, իհարկե, մեծ քարկապ է այն շրջանակների համար, որոնք առիթ են փնտրում խարխլելու վարչապետի հանդեպ մարդկային վստահությունը, նրա հեղինակությունը։

Դրա համար էլ հնչում են զսպվածության ջղային կոչեր, որպեսզի հնարավոր լինի վարչապետի ընտանիքի ճոխ հագուստի ու հանգստի մասին միֆերն անխափան շրջանառել, օտարացնել մարդկանց, թունավորել մեր վստահությունն առ այն, որ վարչապետը մեզանից մեկն է։ Ասեմ, որ ինձ հիացնում է, երբ ամուսինը հպարտանում է իր արժանի կնոջով, անչափ հուզում է, երբ անթաքույց արտահայտում է իր սերը երեխաների՝ հատկապես դուստրերի հանդեպ ու ոգևորում է, երբ դա արվում է պարզ, անմիջական ու թափանցիկ. աչքի առաջ և օրինակ բոլորիս։ Թեև մարդկային ու հավասար հարաբերությունները պարզապես նրանց ապրելակերպն է, բայց քաղաքական մշակույթի, քաղաքակրթական իմաստով սա հեղափոխական է։
Այնտեղ, որտեղ հնչում են «աղջիկ ջան, մի խառնվիր» ու «մեծերի խաղեր» գաղափարները, այնտեղ, որտեղ խեղդող է անհավասարության, երիտասարդ կանանց իրենց տեղը ցույց տալու մտածողությունը, ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը, կնոջ նվիրված հանրային գործունեությունը։

Վարչապետի կարգավիճակը ժամանակավոր է, սակայն վարչապետի ընտանիքի այս պարզ, հավասար ու մարդկային կենսակերպի քաղաքական ազդեցությունը, վստահ եմ մեզանում շարունակական է լինելու։ Հա, նաև սրա համար ենք հեղափոխություն արել, քաղաքակրթական հեղափոխություն»։

Մեկնաբանություն




Նմանատիպ

742 Դիտում

Հայկական լեռնաշխարհի 62 խոշոր լեռնագագաթները

545 Դիտում

«Ռոմայի» հայտացուցակը`«Լեչեի» հետ խաղի համար

513 Դիտում

Բույրերի, գույների ու համերի թագավորություն՝ Գումի շուկա

486 Դիտում

Ամանորյա երեք հիանալի տարբերակ ոճաբան Սոսե Սահակյանից

281 Դիտում

Եղանակը Հայաստանում

250 Դիտում

Սաքոն գերմանական ևս մեկ թոփ թիմի կհանդիպի.Օրվա բոլոր խաղերը

237 Դիտում

Խորհրդային մուլտֆիլմերը

234 Դիտում

Օծանելիքի ճիշտ կիրառումը

211 Դիտում

«Բարսելոնան» պատրաստվում է խառնել անգլիական գրանդի խաղաքարտերը

204 Դիտում

Կառլես Պերեսը հետաքրքիր մանրամասներ է հայտնել այն մասին,թե ինչու հեռացավ «Բարսելոնայից»

199 Դիտում

Նեյմարը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

190 Դիտում

Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում.Այսօր ցուցադրվելիք խաղերը

152 Դիտում

Բուն Բարեկենդանի տոնն այս տարի կնշվի փետրվարի 23-ին

129 Դիտում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում

100 Դիտում

Կորոնավիրուսից մահացածների թիվը ավելանում է

96 Դիտում

Ջազային պարի էլեմենտները՝ իր յուրօրինակ պլաստիկայով ու լեզվամտածողությամբ

92 Դիտում

Մոսկովյան «Գրանդ Մանեժ» շապիտո կրկեսը միջազգային բազմաժանր ծրագրով առաջին անգամ Հայաստան է գալիս

88 Դիտում

«Իմ ընկերները միշտ իմ կողքին են ».Նունե Եսայան

78 Դիտում

Փետրվարի 23-ի տոնի առթիվ 10 ցանկալի նվեր

75 Դիտում

«Աստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ»․ Նիկոլ Փաշինյան

59 Դիտում

Ակցիա կառավարության դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

55 Դիտում

Gucci-ի աշուն-ձմեռ նոր, տարբերվող հավաքածուն. լուսանկար

50 Դիտում

Լավ լուր ընթերցողին

47 Դիտում

5 փաստ Gucci-ի աշուն-ձմեռ հավաքածուի մասին

47 Դիտում

Խոսեք և գրեք հայերեն. Այսօր մայրենի լեզվի միջազգային օրն է

45 Դիտում

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին

45 Դիտում

Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է

44 Դիտում

Բարեկենդանի խաղերը

38 Դիտում

Շնորհավոր տոնդ, արտիստ

33 Դիտում

«Դուք կարող եք միևնույն ժամանակ լինել և՛ ուժեղ, և՛ կանացի». Prada-ն ներկայացրել է իր նոր հավաքածուն (ֆոտոշարք)

32 Դիտում

Ի պատիվ ծովերի աստծո