• flat Դժգոհել

Հայ բարերար Գագիկ Ադիբեկյանը 50.000.000 դրամ է նվիրաբերել «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման համար

Հայ բարերար Գագիկ Ադիբեկյանը 50.000.000 դրամ է նվիրաբերել «Մասիսը՝ Արցախի կողքին» ծրագրի իրականացման համար

Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամը Մասիսի զարգացման հիմնադրամի հետ համատեղ  իրականացնում են  «Մասիսը՝  Արցախի կողքին» բարեգործական ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվելու Արցախից Մասիս քաղաքում հարկադրաբար ապաստան գտած ընտանիքներին, Մասիս քաղաքից  Արցախ մեկնած և վիրավորված մարտիկներին ու նրանց ընտանիքներին: Խրախուսվելու են  Մասիս քաղաքից մարտական գործողությունների ժամանակ հերոսաբար կռված զինծառայողները:   

Մասիս քաղաքում աշխատանքները առավել օպերատիվ կազմակերպելու նպատակով Մասիսի Զարգացման հիմնադրամի վարչական շենքում ստեղծվել է «շտաբ-կենտրոն», որտեղից համակարգվում են հումանիտար օգնության ընթացիկ աշխատանքները։

Բոլոր մասիսցիների համար սա համախմբման առիթ է, յուրաքանչյուրն իր ներդրումն ունի  «Մասիսը՝  Արցախի կողքին» ծրագրի իրականացման աշխատանքներում:

Մասիսի Երիտասարդական կենտրոնը  դարձել է կազմակերպչական հարցերի աջակցման կետ: Կենտրոնի կամավորները մոբիլիզացնում և աջակցում են իրականացվող աշխատանքների կատարմանը՝  իրականացնելով մշտական հերթապահություն:

Մասիսը՝  Արցախի կողքին»  ծրագրի իրականացման համար Ադիբեկյան ընտանեկան բարեգործական հիմնադրամը տրամադրել է 50.000.000 ՀՀ դրամ:

Մեկնաբանություն


Նմանատիպ