• flat Դժգոհել

Հայ զինվոր, այսօր, անկախ պաշտոնից, կարգավիճակից, տարիքից ու սեռից, բոլորս կյանքով պարտական ենք միայն քեզ. Աշոտ Անդրեասյան

Հայ զինվոր, այսօր, անկախ պաշտոնից, կարգավիճակից, տարիքից ու սեռից, բոլորս կյանքով պարտական ենք միայն քեզ. Աշոտ Անդրեասյան

ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյանն իր տեյսբուքյան էջում գրում է.
«Առաջնագծում ոչ մի, ոչ մի զինվոր չի կարող դիրքեր տալ թշնամուն, ոչ մի հայ չի կարող ասել, որ դիրքեր պահելը իմաստ չունի, մեր զորքերում չեն եղել, չկան և չեն լինի ազգի դավաճան սպայական կազմի ներկայացուցիչներ կամ շարքային զինվորներ։
Բոլոր սրբապիղծներին կոչ եմ անում շոուն իրականացնել այլ սցենարներով, դերերում օգտագործելով բացառապես ձրիակեր թիմակիցներին և իրոք ազգի դավաճան սորոսի վաստակներին։
Չհամարձակվեք սեփական էժանագին փիառի, ստատուսի մատերիալի կամ շոուծրագրերի մեջ ներառել ՍԱՀՄԱՆԻՆ ԿՌՎՈՂ ԶԻՆՎՈՐԻՆ։
Հա ու մի բան էլ։ Ոչ ոք իրավունք չվերապահի իրեն ֆեյքաբանակներին կեղտոտ հրահանգավորումներով փորձել հայ զինվորի և հայոց բանակի քաջության շնորհիվ ձեռքբերումները վերագրել իրեն։
Մի մոռացեք, որ այս պահին գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ վարչապետը չէ։
Իսկ օրը 2 անգամ «առաջնագիծ մեկնող», բայց պարբերաբար տարբեր ապահով վայրերից մոր հետ ինչ-որ ցինիկ, ուրախ սելֆիներ հրապարակող ու պատերազմի հաշվին փիառվող գյադեքին, ում ջանին ձեր ֆեյքերը մեռնում են, ում ***-ը ձեր ֆեյքերն ուտում են, ում դեմը ձեր ֆեյքերն աղոթում են, փաստերով դեռ անդրադառնալու եմ։

Հայ զինվոր, այսօր, անկախ պաշտոնից, կարգավիճակից, տարիքից ու սեռից, բոլորս կյանքով պարտական ենք միայն քեզ։ Հայոց բանակում ծառայող զինվորի հայրենասիրությունը, նվիրվածությունն ու քաջությունը կասկածի տակ դնողը ազգի դավաճան է։
Հանուն հայրենիքի պարզապես զոհվում են, ոչ թե գոչում են դրա մասին բարձր ամբիոններից։

Փա՛ռք հայ զինվորին։
Փա՛ռք Հայոց բանակին։
Փա՛ռք Հայ անկոտրուն ազգին»։

Նյութի հետ կապված մարդիկ

@Աշոտ Անդրեասյան

Մեկնաբանություն


Նմանատիպ