• flat Դժգոհել

«Սա հայերի բնաջնջումն է մայրենի Արցախից». Քորթնի Քարդաշյանը կոչ է արել միջոցներ նվիրաբերել Արցախի և Հայաստանի համար

«Սա հայերի բնաջնջումն է մայրենի Արցախից». Քորթնի Քարդաշյանը կոչ է արել միջոցներ նվիրաբերել Արցախի և Հայաստանի համար

Ամերիկահայ հեռուստաստղ Քորթնի Քարդաշյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակումներ է արել` իր զորակցությունը հայտնելով Հայաստանին և Արցախին: Հրապարակումներից առաջինում Ծիծեռնակաբերդի լուսանկարն է, վրան գրված` «Հայաստանն օգնության կարիք ունի»:

Հաջորդ հրապարակումներում գրված է.

«Արցախի հայությունը Ադրբեջանի կողմից հարձակումների է ենթարկվում: Մենք կարիք ունենք արթնացնել համաշխարհային հանրությանը, լրագրողներին, մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպություններին և կառավարություններին` կապված անառարկելի հարձակումների հետ: Սա հայերի բնաջնջումն է մայրենի Արցախից: Մենք հնարավորություն ունենք դադարեցնելու մարդկության դեմ այս ոճրագործության զարգացումը: Մենք կարիք ունենք իրենց կառավարության շենքերի դիմաց մարդկանց հանրահավաքների, որպեսզի նրանց ներկայացուցիչները դատապարտեն Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները»:

Քորթնին նաև տեղադրել է Համահայկական հիմնադրամին փոխանցում անելու հղումը և կոչ արել օգնել Հայաստանին` մարդասիրական բոլոր ջանքերով: Նա նաև լուսանկար է տեղադրել նախորդ տարի Էջմիածնի Մայր տաճարում իր, Քիմի և իրենց երեխաների մկրտության արարողությունից, որի վրա գրել է` Հայաստանն օգնության կարիք ունի:

Մեկնաբանություն


Նմանատիպ