• flat Դժգոհել

«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post

«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post

Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջան զենքի մատակարարումների առնչությամբ, Media Line լրատվական գործակալությանը հղումով գրում է The Jerusalem Post պարբերականը։

Media Line-ը զրուցել է Իսրայելում հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաների հետ:

«Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայ ժողովրդին, այլև իսրայելցի ժողովրդին»,- Media Line-ին ասել է Իսրայելում «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։

Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան Տորն, իր հերթին, հայտնել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են:

«Ամեն դեպքում հարաբերությունները բավականին սահմանափակ էին և համեմատաբար թերզարգացած»,- ասել է նա։

Ինչպես նշում է թերթը, մինչ կորոնավիրուսի համավարակի բռնկումը երկկողմ հարաբերություններում դրական միտում է նկատվել։

«Հենց հիմա ոչ մի իրական առևտրային գործունեություն չկա։ Սովորաբար Իսրայելը Հայաստանում մեծ աջակցություն է վայելում։ Բայց հիմա դա հօդս է ցնդում»,-հայտարարել է Ցվի Կան-Տորը:

Նրա խոսքով՝ Հայաստանում «Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա»:

«Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Մեկնաբանություն


Նմանատիպ