13 Հոկտ., 2020

  • flat Դժգոհել

Ճանաչենք մեր հերոսներին

Ճանաչենք մեր հերոսներին

 Կրտսեր սերժանտ Պապին Բնյան 20 տարեկան

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7։10 արթնացանք հակաօդային ռումբերի պայոթունից ,  այն պայթեց մեզանից շատ քիչ հեռավորության վրա ։ Արագ մեր  տեխնիկաները մարտական վիճակի բերելուց հետո  ,արդեն պատրաստ էինք  կռվին ։ Հենց առաջին օրը ԱԹՍ-Ը խոցեցի ։

Մարտական ոգին սկզբի օրվանից էլ շատ բարձր է եղել , քանի որ գիտակցում ես թե ինչի համար ես կռվում ։  Այն պահից երբ մտնում ես մարտի դաշտ, սկսում ես չմտածել   կյանքիդ մասին , քանի որ օրվա մեջ մի քանի անգամ  փրկվում ես մահից ։

Մեր առջև դրված խնդիրը բավականին մեծ էր , և հրամանատարությունը   վստահում էին մեզ բավականին բարդ առաջադրանքներ»։

 Երիտասարդը պատմելու ընթացքում  անընդատ շեշտում է  հայ զինվորի արիությունը , այն որ   կարողացել են  այդ իրավիճակում կռիվ մղել առանց նահանջի ։  Հերոսի խոսքերով ինձ իր պատմածը  գուցե ֆիլմ թվար ,-  բայց դա իրական է եղել ,-ասում է նա ։ Քսան տարեկան Պապինը տանկիստ է ,   պատերազմի հինգերորդ օրը խոցել են իր տանկը  վիրավոր լինելով շարունակել է մարտը ,  մենակ չթողնելով իր զնիակց ընկերներին ։ Յոթերորդ օրը  կրկին խոցել են տանկը , հրթիռով ՝ չթույլատրված կասետային արկերով ։ Նշենք նաև որ Պապինը իր քսան ամյակը տոնել է սեպտեմբերի 28-ին ՝ ռազմաճակատում։  Մարտի դաշտում բոլորը դառնում են միասնական , Պապինը պատմում էր թե ինչպես են տանկիստները միախմբված  մարտ վարում և  մեծ վնասներ պատճառում հակառակորդին ։Սննդի մասին խոսելիս  նա պատասխանեց,- «ամեն բան մեր պատկերացրածից էլ լավ էր»։

Կրտսեր սերժանտը  պատմում է ,որ կամավորականները ովքեր կռվի հենց առաջին օրվանից  մեկնել էին ռազմաճակատ ժամկետային զինժառայողներին օգնելու , փաստում էին որ այս պատերազմը , ոչ  ինսունականների պատերազմին է նման ոչ քառօրյաին ։

Այո այս պատերազմը ավելի  ծավալուն և խոշորամասշտաբ է և  մենք պետք է հպարտ լինենք որ ունենք Պապինի և նրա նաման շատ ու շատ հերոս տղաներ , ովքեր լինելով  ընդամենը 18- 20 տարեկան կարողանում են դիմակայել և կերտել հաղթական ուղի այս   հզոր պատերազմում ։

 

 

Մեկնաբանություն


Նմանատիպ