• flat Դժգոհել

51 տարեկանում մահացել է Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանը

51 տարեկանում մահացել է Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանը

Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ մահացել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մարգար Եսայանը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ 51-ամյա նախկին լրագրող, գործող պատգամավոր Մարգար Եսայանը տևական ժամանակ բուժվում էր քաղցկեղից։

Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլ քաղաքում: Սովորել է Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում: 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում: Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող:

2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը դարձել է խորհրդարանի պատգամավոր:

Մեկնաբանություն


Նմանատիպ