• flat Դժգոհել

Հայերը փորձում են պաշտպանել իրենց բնակավայրերը հակառակորդի հարձակումից. արտասահմանցի լրագրողը՝ Արցախից

Հայերը փորձում են պաշտպանել իրենց բնակավայրերը հակառակորդի հարձակումից. արտասահմանցի լրագրողը՝ Արցախից

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող անկախ լրագրող Փեթրիք Լանքասթերը Reporterfy Media լրատվականին տված հարցազրույցում խոսել է Ստեփանակերտում և հարակից շրջաններում ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին։ 

Լանքասթերը սկզբում համառոտ կերպով ներկայացրել է ԼՂ հակամարտությունը՝ նշելով, որ տարածքում դարեր շարունակ հայեր են ապրել, ինչի վկայությունն են հայերեն գրություններով 700-ամյա եկեղեցիները, ուստի՝ հայերն այժմ փորձում են պաշտպանել իրենց բնակավայրը հակառակորդի հարձակումից։ 

Այնուհետև Լանքասթերը նշել է, որ հրադադարից հետո քաղաքում հարաբերական հանգիստ է տիրում՝ չնայած, որ հրետակոծություններ նույնպես լինում են։ Reporterfy Media-ի հաղորդավարն ավելի ուշ Լանքասթերի՝  Ստեփանակերտի հրետակոծության տեսանյութերից մեկն է ցուցադրել։ 

Մեկնաբանություն


Նմանատիպ