• flat Դժգոհել

Հայաստանը ձեռք է բերելու այնքան զենք, զինամթերք, որքան պետք է ձեզ ծնկի բերելու համար. Բաբկեն Թունյան

Հայաստանը ձեռք է բերելու այնքան զենք, զինամթերք, որքան պետք է ձեզ ծնկի բերելու համար. Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` այսօրվա ուղերձում հայկական կողմի սպառազինության մասին հնչեցրած մտքին, ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իսկ հիմա լուրջ։

Հայաստանը գեներացնելու է այնքան ֆինանսական ռեսուրսներ, ինչքան պետք է զենք, զինամթերք գնելու համար։

Հայաստանը ձեռք է բերելու այնքան զենք, զինամթերք, որքան պետք է ձեզ ծնկի բերելու համար։

Հայաստանը արտադրելու է այն բոլոր անհրաժեշտը, ինչը այս պահին անհնար է գնել։ Կամ դուք եք «նվիրելու»։

Մնացած ինչ պետք է հաղթանակի համար, ունենք՝ կամք, վճռականություն, խելք և ամուր նյարդեր։

Այնպես որ, որքան շուտ հասկանաք, որ ձեր ծնկի գալը ժամանակի հարց է, այնքան լավ ձեզ համար։ Չնայած, եթե այսքանը հասկանայիք, մենք էլ կհարցնեինք՝ ձեզ որտեղի՞ց այդքան խելք»։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1906734589467482

Մեկնաբանություն


Նմանատիպ