• flat Դժգոհել

Ինչով է զինադադարը տարբերվում հրադադարից. hraparak.am

Ինչով է զինադադարը տարբերվում հրադադարից. hraparak.am

Հրադադարը հայտարարվում է սովորաբար կարճ ժամանակահատվածի համար. օրինակ՝ եռօրյա հրադադար։ Հրադադարի պայմանների խախտումը համարվում է պատերազմի օրենքների և սովորույթների խախտում։ Հրադադարը կարող է հայտարարվել պաշտոնական պայմանագրի շրջանակներում, կարող է հայտարարվել որպես պաշտոնական պայմանագրի մի մասը, բայց նաև կարող է լինել հակամարտող կողմերի միջև ոչ պաշտոնական ըմբռնման մի մասը։ Սովորաբար հրադադարն ու զինադադարը շփոթում են։ Ստորև ներկայացնում ենք դրանց տարբերությունները.

Հրադադարը գործում է որևէ կարճ ժամանակահատվածի համար, սովորաբար՝ մի քանի օր (72 ժամ)։ Զինադադարը ռազմագործողությունները դադարեցնելու պաշտոնական համաձայնություն է, որը կարող է լինել որևէ փաստաթղթի՝ համաձայնագրի կամ պայմանագրի տեսքով։ Զինադադարը կարող է լինել բավական երկար ժամանակահատվածի համար։ Զինադադարը նաև կարող է լինել անժամկետ՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը։ Սովորաբար հրադադարին հաջորդում է զինադադարը և հետո նոր հաշտության պայմանագիրը։

Մեկնաբանություն


Նմանատիպ