• flat Դժգոհել

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ.«Սա պատերազմի ավարտ չէ»

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ.«Սա պատերազմի ավարտ չէ»

Ժամը 00:00-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հաստատվեց հումանիտար հրադադար,որից հետո Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնեց,որ առաջնագծում իրավիճակը խաղաղվեց:

Այս ամենից հետո Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան CNN Turk-ի ուղիղ եթերում հայտնեց,որ սա պատերազմի ավարտ չէ: Աբդուլաևան նշեց,որ Ադրբեջանի նպատակը հողերի ազատագրումն է: Ստորև ներկայացնում ենք ԱԳՆ խոսնակի հայտարարությունը.

«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, եւ սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչև վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների  եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ:

Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ռազմատենչ հայտարարությանը

Հայաստանի ԱԳՆ խոսնակը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ

Մեկնաբանություն


Նմանատիպ