• flat Դժգոհել

Հայաստանի ԱԳՆ խոսնակը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ

Հայաստանի ԱԳՆ խոսնակը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես եկավ հայտարարությամբ`անդրադառնալով արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հաստատված հումանիտար զինադադարին.

«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և Ֆրանսիայի նախագահի անմիջական ներգրավվածությունը հոկտեմբերի 17-ին մարդասիրական զինադադարի համաձայնությունը ձեռք բերելու գործում:
     Մենք ելնում ենք այն ընկալումից, որ այս պայմանավորվածությունը կյանքի է կոչում հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարությունը, որով հաստատվել է հրադադար և ընդգծվել կրակի դադարեցման պարամետրերի ներդրման անհրաժեշտությունը:
     Հրադադարը պետք է լինի կայուն և վերիֆիկացվող»:

Քիչ առաջ հայտարարություն էր կատարել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան.

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ.«Սա պատերազմի ավարտ չէ»

 

Մեկնաբանություն


Նմանատիպ