• flat Դժգոհել

ԵՊՀ ռեկտորը`ուսանողին.«Մեր հաշվին Արցախին լավություն եք անում»

ԵՊՀ ռեկտորը`ուսանողին.«Մեր հաշվին Արցախին լավություն եք անում»

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Կարապետյանը հրապարակել է ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանի և ուսանողների տեսակապով հանդիպման մանրամասները:

«ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանը՝ Մայր բուհի առաջին դեմքը, ուսանողների հետ միջանկյալ քննությունների թեմայով կազմակերպված օնլայն «հանդիպման» ժամանակ, ի պատասախան ուսանողների առաջ քաշած հարցերի, որ պատերազմական իրավիճակում կորցրել են հարազատների կամ ունեն առաջնագծում գտնվող հարազատներ, և սխալ է միջանկյալ քննություններ նշանակել ռազմական դրության պայմաններում,և որ բոլորը գտնվում են հոգեբանական ծանր իրավիճակում, ասում է. «Եթե սովորական ժամանակ մարդ մահանար դուք գալու ասելու էիք քննություն չտա՞նք,եթե քննությունը հունվարին լինի, կորուստդ կվերադառնա՞.........»
Մայր բուհի առաջին դեմքը...ես ապշած եմ, ինչպես կարելի է խաղաղ պայմանները համեմատել պատերազմական իրավիճակի ու երկրում հաստատված ռազմական դրության հետ...

Ուսանողներից մեկն ասել էր,որ իր խնայողությունները փոխանցել է Հայաստան Համահայկական Հիմնադրամին,այդ պատճառով չի մուծել վարձը, ռեկտորը պատասխանում է. «Մեր հաշվին Արցախին լավություն եք անում, ես հաստատ մեկի (ԵՊՀ֊ի) հաշվին՝ մյուսին (Արցախին, զինվորին) լավություն չէի անի...»:
Հետևությունները թողնում ենք Ձեզ:

Հ.Գ. էսպե՞ս եք շնորհակալություն հայտնում սահմանին օր ու գիշեր կյանքի ու մահու կռիվ տվող ու Ձեր խաղաղ քունն ու փափուկ աթոռը ապահովող զինվորին... Խորապես հիասթափված եմ...ի՞նչ է կատարվում և ովքե՞ր են մեր բուհի բարձր ղեկավար պաշտոններում...

Հ.Գ. Գրառումը չի պարունակում վիրավորական ենթատեքստ Մայր բուհի հասցեին, այլ, նպատակ ունի հրավիրել պատգամ մարմինների ուշադրությունը ռեկտորի անձի և մարդկային բացակայող արժանիքների վրա՝ քննարկման դնելով վերջինիս հեռացման հարցը»:

Ի դեպ, այս հանդիպմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ Գեւորգ Էմին Տերյանը. «ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ի, պրոռեկտորների և ուսանողների սկանդալային հանդիպման մասին ոչ ես եմ տեղեկացված եղել, ոչ Հանրային կապերի ծառայությունը»։

Մեկնաբանություն


Նմանատիպ