• flat Դժգոհել

Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների դիերը

Ադրբեջանը պատրաստ է հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների դիերը

Ադրբեջանը պատրաստ է Կարմիր Խաչի միջազգային  կոմիտեի միջնորդությամբ միակողմանիորեն հայկական կողմին հանձնել զոհված զինծառայողների մի մասի դիերը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի ռազմագերիների, գերիների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։

«Պետական հանձնաժողովի և ադրբեջանական Կարմիր Խաչի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում հայտարարվել է այն մասին , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի համաձայն, Ադրբեջանը պատրաստ է,Միջազգային Կարմիր Խաչի միջնորդությամբ, միակողմանիորեն հայկական կողմին հանձնել ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների դիերը, նախապես համաձայնեցված միջանցքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում՝ Թովուզի շրջանում»,- ասվում է Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կայքէջում տեղադրված հայտարարությունում ։

Պետական հանձնաժողովը խնդրել է Միջազգային Կարմիր խաչին  այս մասին տեղյակ պահել հայկական կողմին։

Մեկնաբանություն


Նմանատիպ