• flat Դժգոհել

Աջարիայի հանրային տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի

Աջարիայի հանրային տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի

Այսօրվանից Աջարիայի հանրային տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի։ Աջարիայի կառավարությունից փոխացնում են, որ միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ առաջին փուլում կվերականգնվի միայն հանրային տրանսպորտի աշխատանքը․ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի վերականգնում այս փուլում չի նախատեսվում: «Միջքաղաքային տրանսպորտի և այլ սահմանափակումների փուլ առ փուլ վերացման մասին որոշումների վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ Աջարիայում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով սեպտեմբերի 25-ին որոշում էր կայացվել արգելել հանրային տրանսպորտի երթևեկությունը:

Մեկնաբանություն


Նմանատիպ