• flat Դժգոհել

Ամենուր կոչեր բայց պատերազմի դեմքը կոչով չես փոխի. Նազենի Հովհաննիսյան

Ամենուր կոչեր բայց պատերազմի դեմքը կոչով չես փոխի. Նազենի Հովհաննիսյան

Հայտնի դերասանուհի,հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրառում է կատարել.<<Պատերազմ. օր 23- րդ: 
Աղմուկը շատ է ... մեր մտքերում...ֆեյսբուքում:
Լրահոսը` սուղ. աղքատիկ: 
Ամենուր կոչեր, բայց պատերազմի դեմքը կոչով չես փոխի:
Նորմալ է վախն էլ, ոգևորությունն էլ, երբեմն էշություն ասելն էլ, չհասկանալն ու չհամակերպվելը. 
նորմալ չի վտանգի աստիճանը չհասկանալը: Համակարգչային խաղ չի:
Անընդհատ  տեսնում եմ, որ ասում են հետո... 
երանի էդ «հետո»- ն հասկանամ որն է, ինչ ձևի մեջ ու ինչ կարգավիճակում: 
Մեր հետոն ո՞րն է և ո՞ւր ենք մենք գնում... 
կամ հիմա որտե՞ղ ենք: 
... ուղիղ հինգ օր է Տաթևա վանքն է մտքիս: Մեքենաս սարքվի գնամ Տաթև: Ամենամոտ օրերս:
Օր 23- րդ. «հետո»- ի փնտրտուքով ներկայի ԻՐԱԿԱՆ գնահատական է պետք` հեռախոսի տուփերից դուրս: Իրական:>> գրել է դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում:

Մեկնաբանություն


Նմանատիպ