• flat Դժգոհել

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են երկրի ազգային հերոս Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը

Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահի կայքում  հաղորդագրություն է տեղադրվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Շուքյուր Համիդովի հորը և ցավակցություն հայտնել։ 

Շուքյուր Համիդովը ոչնչացվել է Կուբաթլուի շրջանում (Քաշաթաղ) մարտերի ընթացքում, ինչի մասին հոկտեմբերի 22-ին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Շուքյուր Համիդովը Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր ստացել 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ գործողությունների համար։ Այն ժամանակ նա եղել է Ադրբեջանի ԶՈՒ 2-րդ կորպուսի 706-րդ բրիգադի հրամանատար։

Մեկնաբանություն


Նմանատիպ