• flat Դժգոհել

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. Արցախի ՊԲ

Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է. Արցախի ՊԲ

Խորին երախտագիտություն հայտնելով մեր քաղաքացիներին` բանակի կարիքների համար անհրաժեշտ նյութական միջոցների ձեռք բերմանն արագ արձագանքելու համար, միևնույն ժամանակ հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար ՔՆԱՊԱՐԿԵՐԻ անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում: Մեր հայրենակիցներին խնդրում ենք լրացուցիչ միջոցներ չծախսել ԱՀ ՊԲ-ի համար ոչ հրատապ նյութական միջոցներ ձեռք բերելու կամ արտադրելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ  ՊԲ-ն:

Անհրաժեշտության դեպքում ԱՀ ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է քնապարկերի անհրաժեշտության մասին ահազանգերին, խնդրում ենք նման դեպքերում դիմողներին ուղղորդել ԱՀ ՊԲ համապատասխան թիկունքային ծառայություն:

Մեկնաբանություն


Նմանատիպ