• flat Դժգոհել

Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի․ Ռուբեն Էլբակյան  

Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի․ Ռուբեն Էլբակյան  

Ֆրանսիաբնակ հանրահայտ տենոր ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ երաժշտական տեսաուղղերձը
                      « Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի»
Երաժշտությունը՝ Ռոբերտ Ամիրխանյան  / Տեքստը և կատարումը ՝ Ռուբեն Էլբակյան  

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղղերձով  « Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի» մեծարգո հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի  « Երազ իմ երկիր» երաժշտության ներքո  :

 «Սիրելի՛ ընկերներ և երկրպագուներ՛ր, քանզի իմ  զենքը իմ ձայնն է Ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով  ՝ Ոտքի կանգնե՛ք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի ,  կեցցե Հայաստանը:  
Ձեզանից շատերն արդեն տեղյակ են սեպտեբերի 27-ից իմ հայրենիքում իրականացվող չարաբաստիկ պատերազմի մասին : Երկու կողմերից  թե Հայաստանի, թե Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում : Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ, իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը: Եկեք չմոռանանք, որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ:
Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային  գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջող   կոչը: Արցախը հայկական  հող է, որի  մասին վկայել են դեռևս Հերոդոտն ու  Ստրաբոնը  և այդպես էլ կմնա ցանկացած գնով:  
Մենք ոչ մի թշնամանք  չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ, ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում :
Մերժե՛ք պատերազմն ու ցեղասպանությունը: 
Պահպանե՛ք բիբլիական  դրախտավայրը
Հավերժի երկիր Հայաստան 
Կեցցե՛ երկիր Հայաստանը»  ;

Մեկնաբանություն


Նմանատիպ