• flat Դժգոհել

Ստեփան Սաֆարյանը բացահայտում է Ալիևի ուզածը Արցախի վերաբերյալ

Ստեփան Սաֆարյանը բացահայտում է Ալիևի ուզածը Արցախի վերաբերյալ

Վերլուծաբան-քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Քանի որ մի քանի ընկեր ու հայրենակից հարցրել են ու այդ հարցը կա, այստեղ էլ պատասխանեմ։ 

Ինչն է Ալիեւ ասածը. տվեք ամբողջը' ոչ միայն 7 շրջանները, այլ ամբողջ Արցախը։ Սա ասում է 2013թ.ից, Կազանի առաջարկները մերժելու պահից։ Այն ժամանակ սեթևեթել է, թե կողմ կլինի "Արցախ-5 շրջան" տարածքում ռուս խաղաղապահներին, եթե Ռուսաստանը օգնի հետաձգել Արցախի հարցը անորոշ ապագա։ Ռուսաստանը համաձայնել է այս տարբերակին, Սերժ Սարգսյանը չի համաձայնել (Լուկաշենկոն բացահայտեց)։ 2016թ. ապրիլյանը նախազգուշացում էր, թե խելքներդ գլուխներդ հավաքեք, զենքով կվերցնենք։ Ռուսաստանը կանգնեցրեց պատերազմի շարունակությունը' կողմերը համաձայնեցին բանակցություններին, Ռուսաստանն էլ խոստացավ համոզել համառող կողմին։ Սերժ Սարգսյանի վրա ճնշումները մեծացան։ 2018-ին նա հեռացավ հեղափոխության ճնշման տակ։ Փաշինյանը փորձեց պարզել, թե Ադրբեջանը փոխզիջումների տակ ինչ է հասկանում, ինչ է պատրաստ զիջել, եթե հայկական կողմից ակնկալում է զիջում։ Ադրբեջանը պատասխանեց' ամբողջը, տարածքներից դուրս գալու ժամանակացույց։ Ռուսները միամտաբար հավատում էին, թե Ադրբեջանը այդքանով հանդերձ համաձայն կլինի ռուս խաղաղապահներին ու Ալիեւն հորդորեցին համբերել (տեսեք 2018-ի որոշ ուղերձներ Ալիեւն ու Ալիևի վերջին բացահայտումը, որ իրեն հույսով են արել)։ Ալիևը երեկ հայտարարեց, որ իր տարածքում խաղաղապահ պետք չէ, ուզում է ամբողջը։ Փաշինյանը մինչ այդ հայտարարել է, որ եթե Ադրբեջանն ու այլոք համաձայնեն, Հայաստանի համար էլ կարող է կոմպրոմիսային լինել ռուս խաղաղապահը, մանավանդ որ Ստեփանակերտը որոշեց այդպիսի նամակ գրել Ռուսաստանին։ Ալիևը երեկ կեսգիշերին մերժեց որեւէ տեսակի խաղաղապահ, ու հայտարարեց ամբողջը վերցնելու իր վճռականության մասին։ Փաշինյանը այսօր վերահաստատել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել ցավոտ տարածքային փոխզիջումների (ու դա արել և խոստացել են բոլոր նախկին նախագահներն անխտիր), բայց ոչ կապիտուլյացիային։ Կարող ենք ասել, որ անհաջող է ձեւակերպել, բայց իրականում սա է ասվել։

 

Քանի որ մի քանի ընկեր ու հայրենակից հարցրել են ու այդ հարցը կա, այստեղ էլ պատասխանեմ։ Ինչն է Ալիեւ ասածը. տվեք ամբողջը...

Posted by Styopa Safaryan on Monday, October 26, 2020

 

Մեկնաբանություն


Նմանատիպ