• flat Դժգոհել

Ֆանտաստիկ հանդիպում. «Միլանն» ու «Ռոման» գերարդյունավետ ոչ-ոքի խաղացին`տեսանյութ

Ֆանտաստիկ հանդիպում. «Միլանն» ու «Ռոման» գերարդյունավետ ոչ-ոքի խաղացին`տեսանյութ

Իտալիայի առաջնության հինգերորդ տուրում «Միլանը» ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ (3: 3): Այս մրցաշրջանում առաջին անգամ Ստեֆանո Պիոլիի թիմը չհաղթեց:

Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ շվեդ 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը: «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ դարձան բոսնիացի ռմբարկու Էդին Ջեկոն, ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն ու ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան:

Հայաստանի հավաքականի ավագ  Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

https://hoofoot.com/?match=AC_Milan_3_-_3_Roma_2020_10_26

«Միլանը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռոման» 8 միավորով 9-րդն է:

Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին`

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալները «Միլանի» հետ խաղում

Հենրիխ Մխիթարյանի ստացած գնահատականը`ըստ հեղինակավոր SofaScore-ի

Մեկնաբանություն


Նմանատիպ