• flat Դժգոհել

Չեմ քննադատում, սթափության և աշխատելու կոչ եմ անում. ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյան

Չեմ քննադատում, սթափության և աշխատելու կոչ եմ անում. ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյան

Չարած բաների համար են փոշմանում ...

Արդեն 25 տարի մենք՝ ինքներս, արհամարհում ենք Արցախյան հիմնախնդրի լուծման նպաստող միջազգային իրավական կառուցակարգերը, Ադրբեջանին, նրա ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային ատյաններով քարշ տալու հնարավորությունները։

Միևնույն ժամանակ զարմանում ենք, որ այդ նույն միջազգային հանրությունը չի պաշտպանում մեր իրավունքները։

Հանուն ինչի՞ չենք գործում։ Եթե նախկինում մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունը վախենում էր, որ կխանգարի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին (չնայած Ադրբեջանը լայնորեն օգտագործում էր միջազգային հարթակները մեր դեմ), ապա հիմա, ազնիվ խոսք, չեմ հասկանում, թե ինչու ենք հապաղում։

Բացի ՄԻԵԴ֊ում կատարված աշխատանքից (շնորհակալություն մեր արհեստավարժ իրավաբանների թիմին) որևէ այլ աշխատանք դեռ առաջ չի գնացել։

Նորից չեմ հասկանում՝ ինչու, երբ կան այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (արբիտրաժից հետո) դիմելը հետևյալ պահանջներով՝

✅ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա պահանջ՝ դատապարտել Ադրբեջանի ահաբեկչության ներգրավման գործընթացը և կանխել այլ պետությունների ֆինանսառազմական օժանդակությունը Ադրբեջանին.

✅ Ռասայական խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիայի հիման վրա պահանջ՝ արձանագրել Ադրբեջանում ռասիստական վարչակարգի և ռասիստական քաղաքականության առկայության փաստը.

✅ Վերջերս մեր կողմից վավերացրած Վարձկանների հավաքագրման դեմ պայքարի կոնվենցիայի հիման վրա պահանջ՝ դատապարտել Ադրբեջանի քաղաքականությունը և կանխել այն։

Այս կոնվենցիան նոր ենք վավերացրել։ Հուսով եմ՝ հապաղելը պայմանավորված է դրանով։

Ոչ ոք մեր փոխարեն մեր իրավունքները չի պաշտպանելու։

Հ.Գ. Չեմ քննադատում, սթափության և աշխատելու (կամ չխանգարելու) կոչ եմ անում։

Մեկնաբանություն


Նմանատիպ