14 Նոյ., 2020

  • flat Դժգոհել

Հերոսները տարբեր անուններ ունեն ու ուրիշ են.նա Սեդրակն էր,նա ուրիշ էր...

Հերոսները տարբեր անուններ ունեն ու ուրիշ են.նա Սեդրակն էր,նա ուրիշ էր...

Սարդարապատցուն հատուկ հրամանատար Սեդրակ Վարդանյանը պետք է ըմբոստանար ցանկացած կրակի դեմ ու չնահանջեր։
Ծնվել էր հենց Սարդարապատում։
30 տարեկանը սահմանին է լրացել։ Ամուսնացել էր մեկ տարի առաջ, սպասողների թվին հասցրել էր ավելացնել նաև դստերը՝ 4 ամսական Մանեին։


Սեդրակը(Սեթը) 2011 թվականից հայրենիքի պաշտպանության անգնահատելի գործի մեջ է։ Ռազմական ինստիտուտը թողնելու և այլ մասնագիտություն ընտրելու մոր հորդորներին պատասխանել է.《 Տղամարդը պետք է զբաղվի տղամարդուն հատուկ գործով, հանգիստ նստել,գրել֊աշխատելը իմ համար չեն》. հիշում է մայրը։


Զինակից ընկերների փաստմամբ նա շուրջ 10 տարվա ընթացքում անհաշվելի սխրանքներ է գործել, բարդ խնդիրների լուծում տվել, հազարավորների կյանքեր փրկել։


Ծառայության սկիզբը դրվեց Հադրութում, նորաստեղծ ընտանիքի հետ ապրում էր այնտեղ՝ ոչ մի օր չմտածելով հեռանալու մասին։ Արցախում գիտեին իրեն, շատերը նույնիսկ որպես 《Հադրութի Սեթ》։ 《Լավն են էրեխեքս, իրենց առաջ պատասխանատվություն ունեմ,բոլորին պետքա անվնաս պահեմ》,֊կնոջ հետ զրուցելիս ասել է Սեդրակը։


Մի անգամ գեներալ Ջալալ Հարությունյանը նրան կոչել է 《ռազմական շտեմարան》. հենց այդ շտեմարանն է օգնել բազմաթիվ անգամ մահվան հետ հպարտությամբ կռիվ տալ ու հաղթել,իր ջոկատին և ոչ միայն, պահել զգոն,հպարտ ու զգաստ,ինչպիսին հենց ինքը՝ Սեդրակն էր։ Բայց այս անգամ էլի 《էրեխեք》֊ի կյանքն էր առաջնային ու դա միակ ընտրությունն էր։


Իր 50 երեխայի կյանքը փրկելով՝ հերոսաբար անմահացավ, իր 4 ամսական երեխային թողնելով հավերժ սպասման մեջ...Սեդրակը իր անմահանալով հարազատ մնաց արմատներին ու հայրենիքի հանդեպ սիրուն։
Հերոսները տարբեր անուններ ունեն ու ուրիշ են.նա Սեդրակն էր,նա ուրիշ էր...Հադրութը ատամներով պահող Սեթն էր...

Մեկնաբանություն


Նմանատիպ