• flat Դժգոհել

Ավտոշարասյուները Ռոստովի մարզից Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն

Ավտոշարասյուները Ռոստովի մարզից Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն

Ռուսաստանի ԱԻՆ երկրորդ շարասյունը՝ մարդասիրական բեռով, Ռոստովի մարզից ճանապարհ է ընկել դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

«Ռոստովի մարզում կազմավորված երկրորդ ավտոշարասյունն արդեն ընթանում է Կրասնոդարի մարզի տարածքով։ Այսօրվա ընթացքում այն կանցնի 630 կմ ճանապարհ;; Ընդհանուր առմամբ ներգրավված է 35 միավոր տեխնիկա և մոտ 40 հոգանոց անձնակազմ»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կհասնի նոյեմբերի 21-ին` մոտավորապես օրվա կեսին։ Այս պահին այն Ստեփանակերտից 70 կմ է հեռու։

Ռուսաստանի ԱԻՆ-ը քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում քանդված շենքերին պատճառված վնասը:

Նախարարության ձևավորած երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար:

Մեկնաբանություն


Նմանատիպ