• flat Դժգոհել

Ռուս խաղաղապահները սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ռուս խաղաղապահները սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Ռուսաստանի խաղաղապահները սկսել են մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախի բնակչությանը՝ ջուր մատակարարելով Ասկերանի շրջանի բնակավայրեր, որոնց ջրհորները ցամաքել են: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է սննդի կառավարման սպա Դմիտրի Պաշկինը:

«Խաղաղապահ ուժերը նախատեսված են ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլև տեղաբնակներին օգնություն ցույց տալու համար: Ասկերանի շրջանից մեզ են դիմել մաքուր խմելու ջրի բացակայության հարցով: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք. եկել ենք օգնելու: Սա մեկանգամյա ակցիա չէ: Մենք պարբերաբար օգնելու ենք տեղի բնակիչներին մաքուր խմելու ջուր բերելու հարցում»,-նշել է Պաշկինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից: Ռուս խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ:

Մեկնաբանություն


Նմանատիպ