• flat Դժգոհել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարբեր կողմերի հնարավոր աշխարհաքաղաքական հավակնությունների դրսեւորումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարբեր կողմերի հնարավոր աշխարհաքաղաքական հավակնությունների դրսեւորումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարբեր կողմերի հնարավոր աշխարհաքաղաքական հավակնությունների դրսեւորումը:
«Եթե մենք առաջին հերթին աշխարհաքաղաքական հավակնություններ դնենք, ապա ոչինչ անել չենք կարող: Բայց մենք կտրականապես մերժելու ենք նման փորձերը և կենտրոնանալու ենք այդ համաձայնագրերի իրականացման վրա, որոնք բավարարում են այս տարածաշրջանում բնակվող ժողովուրդների հիմնարար շահերը»:
Ռուս նախարարը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին համաձայնագիրը համապատասխանում է տարածաշրջանի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական բնակչության շահերին:
Նրա խոսքով, հայտարարությունն ուղղված է «այն պայմանների իրացմանը, որոնք այժմ իսկապես ձևավորվել են, և որի իրականացումը թույլ կտա այն մարդկանց, ովքեր միշտ ապրել են այստեղ, վերադառնալ համակեցություն»:
Նա նշեց, որ ամենակարևորն այն է, որ մարդիկ միմյանց կողք կողքի ապրեն խաղաղության և անվտանգության պայմաններում ՝ անկախ էթնիկ պատկանելությունից և կրոնական համոզմունքներից:

Մեկնաբանություն


Նմանատիպ