• flat Դժգոհել

Մակրոնն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու ԼՂ-ից տեղահանված բնակչությանն օգնելու համար կազմակերպվող դրամահավաք-հեռախոսամարաթոնին

Մակրոնն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ` աջակցելու ԼՂ-ից տեղահանված բնակչությանն օգնելու համար կազմակերպվող դրամահավաք-հեռախոսամարաթոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղ աջակցելու Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանն օգնության համար կազմակերպվող դրամահավաք-հեռախոսամարաթոնին, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը:

Այս առիթով Նախագահը հայտարարեց, որ այս կիրակի Երևան է ժամանում Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի #Երևան նոյեմբերի 27-ին։

Այս օգնությունն ուղեկցում է Ֆրանսիայի բազմաթիվ ՏԻՄ-երի և ասոցիացիաների կողմից արդեն իսկ իրականացվող ծրագրերին։

Մեկնաբանություն


Նմանատիպ